«Դուք հիվանդ եք». ամերիկացի հաղորդավարուհին ուղիղ եթերում դիմել է Թրամփին (տեսանյութ)


«Դուք հիվանդ եք». ամերիկացի հաղորդավարուհին ուղիղ եթերում դիմել է Թրամփին (տեսանյութ)
Մայիս 23 10:52 2020

MSNBC-ի հաղորդավարուհի Միկա Բժեզինսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «հիվանդ» է անվանել հեռուստաալիքի ուղիղ եթերում: Եթերը կայացել է դեռևս մայիսի 20-ին, այժմ Բժեզինսկու եթերի տեսանյութը հասանելի է YouTube-ում։

Հեռուստահաղորդավարուհին քննադատել է երկրի ղեկավարին ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թվի մասին նրա խոսքերի համար: Բժեզինսկին ընդգծել է, որ աշխարհում ԱՄՆ-ին բաժին է հասնում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թվի 31 տոկոսը, սակայն Թրամփը կարծում է, որ դա վկայում է թեստավորման արդյունավետության մասին: Լրագրողուհու կարծիքով՝ այս ամբողջ իրավիճակը պատմության մեջ կմտնի որպես հումանիտար աղետ, որը ԱՄՆ նախագահը կարող էր կանխել։

Ընդ որում, ինչպես ընդգծել է հեռուստահաղորդավարուհին, նախագահն անընդհատ փորձում է հանրությանը շեղել կորոնավիրուսի թեմայից և Twitter-ում գրում է «ամենատարբեր անհեթեթությունները», մասնավորապես նրա ամուսնու՝ Ջո Սկարբորոյի մասին, որը նախկինում Ներկայացուցիչների պալատի անդամ էր, իսկ այժմ զբաղվում է լրագրությամբ և հաճախ հանդես է գալիս ամերիկյան առաջնորդի քննադատությամբ:

Անցած շաբաթ Թրամփը գրառում էր կատարել, որում վրդովմունք էր հայտնել, որ Սկարբորոյի դեմ մինչ օրս գործ չեն հարուցել։

«Ֆլորիդայում ե՞րբ են պատրաստվում վերսկսել խելագար Ջո Սկարբորոյի դեմ գործը։ Արդյո՞ք նա ազատվեց սպանության պատասխանատվությունից։ Ինչո՞ւ է նա Կոնգրեսը լքել այնքան հեշտ ու հանգիստ: Արդյոք ակնհայտ չէ՞»,- գրել է Թրամփը մայիսի 12-ին։

«Օգտվելով իմ դիրքից՝ կասեմ, որ դրանք հիվանդ մարդու խոսքեր են: Դոնա՛լդ, դուք հիվանդ մարդ եք»,- ասել է հեռուստահաղորդավարուհին։

Սկարբորոն ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգից Ներկայացուցիչների պալատի անդամ էր 2001 թվականի հուլիսին, երբ պրակտիկանտ Լորի Կլաուզուտիսին մահացած էին գտել Ֆորտ Ուոլթոն Բիչի ընդունարանում: Դիահերձումը ցույց է տվել, որ 28-ամյա աղջիկը մահացել է սրտի արատից, սակայն ոմանց նրա մահը կասկածելի է թվացել, մասնավորապես՝ Թրամփին, որը դեռևս 2017 թվականին Twitter-ում կոչ էր արել վերսկսել հետաքննությունը:

 



loading...