Ես մոտակա ժամանակներս դիմելու եմ իմ մարտական ընկերներին, այսպես շարունակել անհնար է. Պավլիկ Մանուկյան (տեսանյութ)

Ես մոտակա ժամանակներս դիմելու եմ իմ մարտական ընկերներին, այսպես շարունակել անհնար է. Պավլիկ Մանուկյան (տեսանյութ)
Մայիս 23 00:07 2020

Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում վստահություն հայտնեց, որ այսօրվա իշխանությունները մեր բանակի կենացը չեն խմում, հիմա պիղծ օրենքեր են անցկացնում համաճարակի անվան տակ:

«Այս վիրուսները կանցնեն, բա տակն ի՞նչ է մնալու, դուք ինչպե՞ս եք ներկայանալու մեր, ձեր սերունդներին, մտածե՞լ եք այդ մասին: Ես մոտակա ժամանակներս դիմելու եմ իմ մարտական ընկերներին, այսպես շարունակել անհնար է: Ինչպես այն ժամանակ պարտադիր բռնում էին գաղթի ճամփեն, հիմա էլ դիմակահանդեսին են համատարած մասնակցում, չե՞ք տեսնում` ձեզ ուղղակի ծաղրում են, իրենց խնջույքները չե՞ք տեսնում, այնտեղ սոցիալական ապահովության սահմաններ չե՞ն պահանջում»,- ասաց նա:

Մանուկյանի խոսքով՝ իրավիճակն օրհասական է․« Չեք տեսնում, որ սա օրհասական է, սա ֆաշիզմ է հայ ժողովրդի դեմ: Սարքել են լաբորատորիա Հայաստանը, փորձարկումներ է, որ կատարում են: Դուք չե՞ք տեսնում, որ իշխանությունը նետած է գետնին, ոչ թե գետնին, այլ կեղտի մեջ։ Հայաստանում իշխանաթաղում է գնում և մեծ շքերթով, դուք չե՞ք տեսնում, որ սրանք հայ ժողովրդի հետ ընդհանրապես կապ չունեն, եթե չասեմ, որ նրանց ոխերիմ թշնամին են: Առավոտն էլ ճիշտ հակառակն է ասում, արդեն մոռանում է, թե ինչ է ասել»,- նշեց նա: 

 

loading...