Օրիգինալ վերջին դաս՝ երևանյան դպրոցում


Օրիգինալ վերջին դաս՝ երևանյան դպրոցում
Մայիս 22 23:28 2020

Երևանի Նիկոլ Աղբալյանի համար 19 հիմնական դպրոցի 9–րդ  դասարանի աշակերտներն այսօր՝ մայիսի 22–ին վերջին դասն արել են արտակարգ ձևաչափով։ Դասղեկ Ալիսա Մելիքյանը օրիգինալ լուծում էր գտել՝ երեխաների ներկայությունը տոնական միջավայրում ապահովելու համար։

Նա միայնակ գնացել էր դասարան, զարդարել այն «Վերջին զանգի» մոտիվներով, երեխաների դասասեղաններին դրել աշակերտների խմբանկարները (վինետկա), ապա ZOOM-wvմիացել բոլոր 30 աշակերտների հետ ու վերջին դաս արել։

NEWS.am-ի նկարահանող խումբը նույնպես դասասենյակում էր։

Տիկին Մելիքյանն այսօր կրկնակի հուզված էր՝ աշակերտների ավարտելու և նրանց գրկելով շնորհավորելու հնարավորությունից զրկված լինելու պատճառով։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



loading...