Ի՞նչ պիտի անեն, գալու են ԱԺ, այլընտրանք չունեն. Ալեն Սիմոնյան


Ի՞նչ պիտի անեն, գալու են ԱԺ, այլընտրանք չունեն. Ալեն Սիմոնյան
Մայիս 22 22:40 2020

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը և այն հանգամանքին, որ վերջինը չի մասնակցում խորհրդարանական նիստերին:

«Գալու են խորհրդարան, ի՞նչ պիտի անեն: Գալու են, շարունակելու են աշխատել, այլընտրանք չունեն և որևէ պատճառ չեմ տեսնում: Այն հնարածին իրավիճակը, որ իբր իրենք անհանգստանում են, ինչի՞ց են անհանգստանում: Կարծում եմ՝ իրենք էլ են այս ամենից հետևություններ արել, որովհետև իրենք էլ շատ բարդ կացության մեջ եղան: Մենք էլ սադրանքներին տրվեցինք»,- ասել է Սիմոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: