Նախապատրաստվող նյութերի շրջանակում ներկայացնում եմ փաստաբան Տիգրան Աթանեսյանի ընտանիքի անդամների շահերը․ Վարոսյան


Նախապատրաստվող նյութերի շրջանակում ներկայացնում եմ փաստաբան Տիգրան Աթանեսյանի ընտանիքի անդամների շահերը․ Վարոսյան
Մայիս 22 22:27 2020

Նախապատրաստվող նյութերի շրջանակում ներկայացնում եմ փաստաբան Տիգրան Աթանեսյանի ընտանիքի անդամների շահերը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Երեկվանից, բնականաբար, ներկայացնում եմ Տիգրան Աթանեսյանի ընտանիքի անդամների շահերը նախապատրաստվող նյութերի շրջանակում։

Տեղի ունեցածը գարշելի ոտնձգություն է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայհոյանքներն ու սպառնալիքներն ուղղված են եղել կնոջն ու մանկահասակ երեխաներին, այն ժամանակ, երբ Տիգրանը չի գտնվել։ Հայհոյանքները, սպառնալիքներն ու հարձակվելու փորձերը շարունակվել են նաեւ Տիգրանի տուն գալուց հետո, ինչը կանխվել է միայն ոստիկանության աշխատակիցների միջամտությամբ։

Այս պահին ես հավելյալ մեկնաբանություններ դեռ չունեմ, ոստիկանության կողմից նախապատրաստվում են նյութեր։

Վաղը Տիգրանը ասուլիսի ընթացքում կպատասխանի հուզող հարցերին»։

 

 



loading...