«Մեդլայն Կլինիկի» կողմից նոր անձանց ընդունումը և սպասարկումը ժամանակավորապես արգելվել է. պարետի որոշումը

«Մեդլայն Կլինիկի» կողմից նոր անձանց ընդունումը և սպասարկումը ժամանակավորապես արգելվել է. պարետի որոշումը
Մայիս 22 22:00 2020

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի՝ 2020 թվականի մայիսի 5-ի N 1319-Ա հրամանի հիման վրա 2020 թվականի մայիսի 12-ին իրականացված մշտադիտարկման արդյունքում կազմված արձանագրությունը՝ ՀՀ պարետը որոշել է  24 ժամով արգելել «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ի կողմից գործունեության շրջանակում նոր անձանց (այցելուների և հիվանդների) ընդունումը և սպասարկումը:

Պարետի որոշման մեջ ասվում է.

«1. Ուժը կորցրած ճանաչել Պարետի՝ 2020 թվականի մայիսի 19-ի N 78 որոշման 1- ին կետի 1-ին ենթակետը:

2. 24 ժամով արգելել «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ի կողմից ք. Երևան, Ռոստովյան փող., 17/1 հասցեում իրականացվող գործունեության շրջանակում նոր անձանց (այցելուների և հիվանդների) ընդունումը և սպասարկումը:

3. «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ին՝ ձեռնարկել միջոցներ արձանագրված խախտումները անհապաղ վերացնելու ուղղությամբ:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսավարողին սույն որոշման մասին տեղեկացումը:

5. Տնտեսվարողի՝ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

6. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 2-րդ կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»։

loading...