«Վստահ եղեք, որ նախագահը և ես այս դժվարին ժամանակներում ձեզ հետ ենք»․ Մելանյա Թրամփը տեսաուղերձով դիմել է ուսանողներին


«Վստահ եղեք, որ նախագահը և ես այս դժվարին ժամանակներում ձեզ հետ ենք»․ Մելանյա Թրամփը տեսաուղերձով դիմել է ուսանողներին
Մայիս 22 21:40 2020

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հինգշաբթի CNN-ի եթերում դիմել է ուսանողներին՝ հայտնելով, որ «հպարտանում է նրանց՝ համավարակը հաղթահարելու վճռականությամբ, գրում է Daiy Mail-ը։

Մելանյա Թրամփը ուսանողներին դիմել է CNN-ի՝ կորոնավիրուսի վերաբերյալ ամենշաբաթյա հաղորդման ընթացքում, որը վարում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատ, հաղորդավար Անդերսոն Կուպերը, գրում է աղբյուրը։

ԱՄՆ առաջին տիկինը խոստովանել է, որ կորոնավիրուսի ֆոնին դպրոցների և համալսարանների փակման հետևանքով ուսանողները «շատ փոփոխությունների միջով են ստիպված եղել անցնել»։

«Այդ փոփոխությունները հեշտ չեն եղել, բայց դուք ձեզ ամուր պահեցիք, և ես հպարտ եմ ձեզնով։ Մենք այս ամենը կհաղթահարենք միայն համբերատարությամբ, կարեկցանքով և միմյանց հանդեպ հոգատարությամբ»,- ասել է ԱՄՆ առաջին տիկինը։

«Խնդրում եմ վստահ եղեք, որ նախագահը և ես ձեզ հետ ենք այս դժվարին ժամանակներում, և ձեզ աջակցելու համար շարունակում ենք անել հնարավոր ամեն ինչ»,- հավելել է նա։



loading...