Ազնավուրը հավատք է, հույս և «հավերժական սեր»․ Մարուքյան


Ազնավուրը հավատք է, հույս և «հավերժական սեր»․ Մարուքյան
Մայիս 22 21:35 2020

«Այսօր մեծանուն հայ Շառլ Ազնավուրը կդառնար 96 տարեկան: Շանսոնյեն մշտապես օժանդակել է Հայաստանի ապագան առավել լուսավոր դարձնելու գործին:

Մայր հայրենիքի հանդեպ անսպառ սերը անցել է նրա ողջ արվեստի միջով և դարձել ավերակներից Հայաստանի վերածննդի խորհրդանիշ ՝ «Քեզ համար, Հայաստա՛ն» բառերով: Ազնավուրը հավատք է, հույս և «հավերժական սեր»:

Խոնարհվում ենք հավերժ հիշատակիդ առջև, մաեստրո»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։