Տիգրան Աթանեսյան ջան, պինդ կաց եղբայր, ամեն բան լավ է լինելու, խուժանապետության ամիսները հաշված են․ Միհրան Հակոբյան


Տիգրան Աթանեսյան ջան, պինդ կաց եղբայր, ամեն բան լավ է լինելու, խուժանապետության ամիսները հաշված են․ Միհրան Հակոբյան
Մայիս 22 20:30 2020

Հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա կատարված հարձակման դեպքին։

«Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան վրա հին Հայաստանում չէին հարձակվում: Հին Հայաստանում կար ընտանիք, կին, երեխաներ հասկացություն, կարմիր գծեր կային:

Նոր Հայաստանում մի շարք ընդդիմադիր գործիչների և այլախոհների փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան վրա հարձակվում են: Որովհետև Նիկոլ Փաշինյանն ու իր անփառունակների խմբակը երբեք, կրկնում եմ՝ երբեք իրավական պետության տեսլական չեն ունեցել: Սրանք ունեն խուժանապետության օրակարգ, որտեղ ընդդիմադիրներին կամ բանտարկում եմ կամ ծեծում են, փաստաբանի ընտանիքի վրա հարձակվում են, այլախոհներին ասֆալտին են պարկացնում:

Տիգրան Աթանեսյան ջան, պինդ կաց եղբայր, ամեն բան լավ է լինելու, խուժանապետության ամիսները հաշված են»։