Փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի մոտ ընտանիքի անդամների հասցեին սպառնալիքներ են հնչել Ահազանգ ստացվել է,հանգամանքները պարզվում են. ոստիկանությունը՝ Տիգրան Աթանեսյանի բնակարանի միջադեպի մասին
Փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի մոտ ընտանիքի անդամների հասցեին սպառնալիքներ են հնչել։ Tert.am-ի տեղեկություններով` մի քանի անձ հայհոյանքներ են հնչեցրել նրանց հասցեին, սպառնացել և հեռացել։
Ոստիկանության լրատվության վարչությունից միջադեպի վերաբերյալ Tert.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ ահազանգ ստացել են. «Ահազանգ ստացվել է ոստիկանություն: Հանգամանքները պարզվում են, նյութեր են նախապատրաստվում»։ Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։