Թուրքիան արձագանքել է Չեխիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարող բանաձևի ընդունմանը


Թուրքիան արձագանքել է Չեխիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարող բանաձևի ընդունմանը
Մայիս 22 19:46 2020

Թուրքիայի արտգործնախարարությունն (ԱԳՆ) արձագանքել է Չեխիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարող բանաձևի ընդունմանը։

Նախարարության տարածած գրավոր հայտարարության մեջ մասնավորապես նշվել է, որ երկու երկրների հարաբերություններն առանց այդ էլ տուժել էին 2017-ին, երբ Չեխիայի խորհրդարանը ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը, իսկ Սենատի նոր բանաձևը ցույց է տալիս, որ Չեխիայում առ այսօր դեռևս իշխում են նույն տրամադրությունները, գրում է Ermenihaber-ը։

Հղում է կատարվել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդհանրապես թուրքական կողմի՝ տարբեր առիթներով պարբերաբար հնչեցվող «ընդհանուր ցավի» գաղափարին՝ կոչ անելով պատմական իրողությունները դիտարկել թուրքական տեսանկյունից։

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Չեխիայի Սենատի ընդունած բանաձևը Թուրքիայի համար «առ ոչինչ» է և իրականում չի արտացոլում Չեխիայի կառավարության դիրքորոշումը։

Հիշեցնենք, որ Չեխիայի խորհրդարանը դեռ 2017թ․ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Իսկ 2020թ․ մայիսի 20-ին Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Սենատն իր լիագումար նիստում միաձայն ընդունեց Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին նվիրված բանաձը, որով դատապարտվում է նաև Հայոց ցեղասպանությունը։



loading...