Աբովյանի համայնքապետը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոտայքի մարզպետի

Աբովյանի համայնքապետը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոտայքի մարզպետի
Մայիս 22 19:18 2020

Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի՝ 13.03.2020 թվականի թիվ 101-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:

Դատարանը որոշել է Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի՝ 13.03.2020 թվականի թիվ 101-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ընդունել վարույթ։ Գործով նախնական դատական նիստ է հրավիրվել 2020 թվականի սեպտեմբերի 17-ին, ժամը 11։30-ին` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում: Գործը մակագրվել է դատավոր Ռաֆիկ Խանդանյանին:

Նշենք, որ ըստ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի 13.03.2020 թվականի թիվ 101-Ա որոշման ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի վարչական սահմաններում գտնվող քաղաքացի Մարիետա Մխիթարյանի սեփականությունը հանդիսացող ավելի քան 3 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի 0.0091 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի հողամասերը ոչ նպատակային նշանակության օգտագործելու հողամասերի գործառնական նշանակության և հողատեսքի ինքնակամ փոփոխությունները չկանխելու համար ՀՀ կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանին նշանակվել է տուգանք նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 150 հազար դրամ:

loading...