Ոստիկանությունից ինձ հրավիրում են բացատրություն տալու. Ենթադրում եմ՝ կապ ունի մաքսանենգ ծխախոտի գործի հետ. Համբարյան


Ոստիկանությունից ինձ հրավիրում են բացատրություն տալու. Ենթադրում եմ՝ կապ ունի մաքսանենգ ծխախոտի գործի հետ. Համբարյան
Մայիս 22 19:03 2020

Քիչ առաջ ՀՀ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից ծանուցում ստացա, որ ինձ հրավիրում են բացատրություն տալու: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ենթադրում եմ, որ այս հրավերը կապ ունի, այսպես կոչված, մաքսանենգ ծխախոտի գործի հետ...

Զավեշտալին այն է, որ իմ գրառման մեջ, որը ես արել եմ մայիսի 2-ին տեղեկությունը հրապարակելիս, նշել եմ, որ այն հրապարակվել է բազմաթիվ ԶԼՄ-ներում մայիսի 1-ին , ինչպես նաեւ ներկայացրել եմ իմ գրառումից վիրավորված ՀՀ գլխավոր աներորդի Հրաչյա Հակոբյանի հերքումը...

Բայց գործող իշխանությունները, այդ գրառումն «այլասերելով», ինչ-որ ձեւով փորձում են ինձ ամեն գնով վախեցնել եւ լռեցնել՝ վերագրելով ինձ մի բան, որի հեղինակը ես չեմ:

Ինձ վախեցնելու եւ լռեցնելու փորձերն ապարդյուն են:

Հ.Գ. Հայաստանի ոստիկանությունը եւ իրավապահ համակարգը սարսափելի վիճակում են, քանի որ դարձել են գործող իշխանությունների ձեռքի մահակն այլախոհների եւ ընդդիմադիրների բերանները փակելու համար»: