Ռուսաստանը կանի ամեն ինչ, որպեսզի հոկտեմբերից հետո Իրանի համար զենքի մատակարարման սահմանափակումներ չլինեն. ԱԳՆ


Ռուսաստանը կանի ամեն ինչ, որպեսզի հոկտեմբերից հետո Իրանի համար զենքի մատակարարման սահմանափակումներ չլինեն. ԱԳՆ
Մայիս 22 18:20 2020

Ռուսաստանը կանի ամեն ինչ, որպեսզի հոկտեմբերի 18-ին Իրանի ներկայիս էմբարգոյի լրանալուց հետո զենքի մատակարարման սահմանափակումներ չլինեն: Այս մասին մայիսի 22-ին Ա.Գորչակովի հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի կողմից ռուս-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ կազմակերպված առցանց քննարկման ժամանակ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Րյաբկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ես այնպիսի միտք թույլ չեմ տալիս, որ 2020 թվականի հոկտեմբերի 18-ից հետո Իրանի նկատմամբ որեւէ սահմանափակող ռեժիմ կգործի այնտեղ զենքի մատակարարումների առումով՝ ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրի յոթ կատեգորիաներով, եվ, համապատասխանաբար՝ Իրանից զենքի մատակարարումների»,- ասել է նա:

«Ներկայիս թույլտվության կարգն այն խստագույն էմբարգոյի շարունակությունն է, որը գոյություն ուներ մինչեւ 2231 բանաձեւի ընդունումը: Եվ, ինչպես ասվում է բանաձեւում եւ, ինչպես մենք արդեն գիտենք այս հարցի վերաբերյալ բազմաթիվ քննարկումներից, Ռուսաստանը, անշուշտ, կանի ամեն ինչ, որպեսզի հոկտեմբերի 18-ից հետո նման բան գոյություն չունենան»,- ընդգծեց Րյաբկովը:

The New York Times թերթը ապրիլի 26-ին հայտնել էր, որ Միացյալ Նահանգները մտադիր է փորձել հանսել, որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունի բանաձեւի նախագիծը, որը զենքի էմբարգոյի պահպանում է նախատեսում Իսլամական հանրապետության նկատմամբ՝ հիմնվելով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի վրա: Համաձայն այս դրույթների փաստաթղթի, որը ստորագրվել էր 2015-ին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական ​​«հնգյակի» եւ Գերմանիայի կողմից Իրանի հետ, Թեհրանը հոկտեմբերին կկարողանա զենք եւ ռազմական տեխնիկա  ձեռք բերել արտասահմանյան մատակարարներից:



loading...