Կիմ Չեն Ինը կրկին անհետացել է հորիզոնից


Կիմ Չեն Ինը կրկին անհետացել է հորիզոնից
Մայիս 22 17:53 2020

Այս տարվա ընթացքում արդեն երրորդ անգամ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը անհետացել է հորիզոնից, չի մասնակցում հանրային միջոցառումների։ Այս մասին հայտնել են Հարավային Կորեայի հատուկ ծառայությունները։

Հարավում հայտարարել են, որ իրենց հատուկ ծառայությունները ուշադրությամբ հետևում են Կիմ Չեն Ինին։ Նա արդեն տևական ժամանակ անհետացել է։ Ընդ որում՝ այս տարվա ընթացքում առաջին անգամ նրան կորցրել էին հունվարին։ Հաջորդ անգամ նա տևական ժամանակով տեսախցիկների առաջ չէր հայտնվել ապրիլի 11-ից մայիսի 1-ը։

Ապրիլին նրա անհետանալը մեկնաբանողները պնդում էին, որ նա կա՛մ մահացել է ծանր վիրահատությունից, կա՛մ հիվանդ է և չի ցանկանում հանրության աչքին երևալ։ Սակայն շուտով հյուսիսկորեական լրատվամիջոցները նրան ներկայացրեց գործարանի բացման ժամանակ։