Եթե չեմ սխալվում, հիմա պարտքի ներգրավման պրոցես է գնում Արժույթի միջազգային հիմնադրամից 280 մլն դոլարի չափով.Արսեն Թորոսյան


Եթե չեմ սխալվում, հիմա պարտքի ներգրավման պրոցես է գնում Արժույթի միջազգային հիմնադրամից 280 մլն դոլարի չափով.Արսեն Թորոսյան
Մայիս 22 17:48 2020

Ես կարծում եմ, որ պարտքի ներգրավման միջոցներ պետք է կիրառվեն այս պայմաններում: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, Հանրային խորհրդի հետ տեսահանդիպման ժամանակ նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Եթե չեմ սխալվում, հիմա պարտքի ներգրավման պրոցես է գնում Արժույթի միջազգային հիմնադրամից 280 մլն դոլարի չափով: Մեր ոլորտում կապիտալ մեծ ծախսեր են իրականացվելու: Մենք 13 բժշկական կենտրոնների շինարարություն ենք սկսելու կամ այս տարի կամ հաջորդ տարվա սկզբում: Հիմա բոլորի  մրցույթներն արվում է, որպեսզի դա մուլտիպլիկատիվ էֆեկտ թողնի տնտեսության վրա: Մնացած մասով լավ կլինի, որ ֆինանսների նախարար կամ փոխվարչապետ խոսեն այդ մասով: Բայց ես պարտքի ներգրավումով ծախսերի մեծացումը համարում եմ ճգնաժամից դուրս գալու միջոց:

Ընդհանրապես, ես նաեւ ստանդարտ իրավիճակներում պարտքի ներգրավումը բացասական չեմ որակում: Մեր նման շատ երկրներ իրենց առողջապահական համակարգերը հենց պարտքի ներգրավումով են զարգացրել»,-ասաց նախարարը: