ԱՄՆ-ն ՌԴ-ին պաշտոնապես տեղեկացրել է «Բաց երկնքի մասին» համաձայնագրից դուրս գալու մասին


ԱՄՆ-ն ՌԴ-ին պաշտոնապես տեղեկացրել է «Բաց երկնքի մասին» համաձայնագրից դուրս գալու մասին
Մայիս 22 17:43 2020

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկատվական նոտա է ստացել ԱՄՆ իշխանություններից այն մասին, որ ամերիկյան կողմը դուրս է գալիս «Բաց երկնքի մասին» համաձայնագրից։ Այս մասին ռուսական մամուլին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։

 

Նա նշել է, որ նոտան ստացել են հենց այսօր։ Ամերիկյան կողմը մինչ այդ տեղեկացրել էր այդպիսի մտադրության մասին, սակայն պնդել էր, որ կարող է հետ կանգնել այդ որոշումից, եթե Ռուսաստանը հետևի համաձայնագրի պահանջներին։ Ռուսական կողմը հերքել է ԱՄՆ իշխանությունների այն պնդումը, ըստ որի՝ Ռուսաստանը չի պահում պայմանավորվածությունները։

«Բաց երկնքի մասին» համաձայնագիրը դրա անդամ պետություններին թույլ է տալիս երկկողմ համաձայնությամբ թռիչքներ կատարել միմյանց օդային տարածքում՝ զինված ուժերի տեղաբաշխմանը, զինտեխնիկայի քանակին և միջոցառումներին հետևելու համար։ Դրա նպատակն է թափանցիկության միջոցով փոխվստահություն ստեղծել երկրների միջև։

Ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը այս համաձայնագրի մաս չեն։



loading...