Պարետի որոշմամբ կասեցվել է հանրային սննդի 9 օբեկտի աշխատանքը


Պարետի որոշմամբ կասեցվել է հանրային սննդի 9 օբեկտի աշխատանքը
Մայիս 22 17:11 2020

Հանրապետության ողջ տարածքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչների իրականացրած մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով՝ ՀՀ պարետը մայիսի 21-ին կայացրել է հանրային սննդի 9 օբեկտների աշխատանքը 24 ժամով կասեցնելու որոշում:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ խախտվել են պարետի որոշմամբ սահմանված պարտադիր դիմակ և ձեռնոցներ կրելու, սեղանների սոցիալական հեռավորությունն ապահովելու, հաճախորդներին ջերմաչափելու պահանջները և այլ սանիտարահիգիենիկ նորմեր: