«Հրապարակ». Սոցապնախարարության աշխատակազմի դե ֆակտո ղեկավարը Զարուհի Բաթոյանի քրոջ տեգրն է

«Հրապարակ». Սոցապնախարարության աշխատակազմի դե ֆակտո ղեկավարը Զարուհի Բաթոյանի քրոջ տեգրն է
Մայիս 22 09:34 2020

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր իշխանություններին ծանոթ-բարեկամ մախինացիաներում կարող են անգամ «նախկինները» նախանձել: Սոցապնախարարության աշխատակազմի դե ֆակտո ղեկավարը նախարար Զարուհի Բաթոյանի քրոջ տեգրն է` Ստեփան Մաչյանը, ով նախարարության ֆինանսական բաժնի պետն է, որի վրա Բաթոյանը դրել է նաեւ աշխատակազմի ղեկավարի պարտականությունները, երբ դրանք պետք է դրվեին աշխատակազմի ղեկավարի տեղակալի վրա:

 

Արդեն մեկուկես տարի նախարարությունն աշխատակազմի ղեկավար չունի: Ինչո՞ւ նոր աշխատակազմի ղեկավար «չեք ընդունում»՝ հարցրինք նախարարության մամլո խոսնակ Սոնա Մարտիրոսյանին։ «Երբ դրա կարիքը զգացվի, կունենանք, մրցույթը կհայտարարվի, ըստ դրա` մարդիկ կմասնակցեն»:

 

Ե՞րբ կլինի մրցույթը։ «Կդժվարանամ ասել, կապված համաճարակի հետ` պետք է հասկանանք մրցույթի կազմակերպման ընթացքը»: Տարիուկես ինչո՞ւ չէր կազմակերպվում։ «Ես իրավասու չեմ այդ հարցին պատասխանել»:

 

Ի դեպ, մենք տեղեկություններ ունենք, որ օրերս պարոն Մաչյանը նախարարի մեքենայով է եղել, չար լեզուների «բնութագրմամբ»` ստրիփ-ակումբի «մոտերքում» է տեւական ժամանակ կայանել, ինչի մասին էլ ԱԱԾ-ին զեկուցվել է։ «Գրավոր գրեք, մենք կպատասխանենք»,- ասաց խոսնակն ու արձանագրեց, որ պարոն Մաչյանի հեռախոսն իրենք չեն տրամադրում լրագրողներին»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

loading...