Կինն իր կյանքի ընթացքում օգտագործում և «ուտում» է 5 կգ շրթներկ. 13 փաստ շուրթերի մասին


Կինն իր կյանքի ընթացքում օգտագործում և «ուտում» է 5 կգ շրթներկ. 13 փաստ շուրթերի մասին
Մայիս 21 22:06 2020

Թվում է, թե մարդն իր օրգանիզմի մասին ամեն բան գիտի, սակայն մենք առաջարկում ենք ծանոթանալ շուրթերի մասին 13 փաստի, որոնք կզարմացնեն ձեզ ու որոնք ցույց կտան, որ մեր իմացությունը մեր իսկ դեմքի մասին բավականին քիչ է։ 

 

1. Տարիների ընթացքում մարդու մոտ նվազում է շուրթերի հաստությունը: Սա սկսում է առաջ գալ 25 տարեկանից հետո: Բացի այդ՝ նաև մեծանում է վերին շուրթի բարձրությունը և բերանի լայնությունը: Այսպիսով՝ մարդու դեմքը անընդհատ փոփոխվում է, ու դա հատկապես վառ արտահայտվում է շուրթերի պարագայում:

2. Կանանց բնորոշ է եղել ընդգծել իրենց շուրթերը, բայց շատ դժվարին տարիներ էին սև-սպիտակ հեռուստատեսության ժամանակաշրջանի հաղորդավարուհիների և դերասանուհիների համար: Այդ ժամանակ տեսախցիկները օգտագործում էին կարմիր ֆիլտրեր, որոնցից կանանց շուրթերը գունատ էին թվում: Իրենց շուրթերը ընդգծելու համար նրանք ստիպված էին կանաչ շրթներկ օգտագործել:

3. Հնում հայտնի էր, որ մարդու ամենազգայուն մարմնի մասը մատների ծայրերն են: Բայց, ըստ վերջին հետազոտությունների, մարդու շուրթերը հարյուր անգամ ավելի զգայուն են՝ շնորհիվ հատուկ բջջային կառուցվածքի:

4. Մարդու շուրթերի մաշկի հաստությունը 4 անգամ ավելի բարակ է մնացած մարմնի մասերից, որը ևս մեկ պատճառ է ամենազգայուն մարմնի մասը համարվելու համար:

5. Շուրթերի վրա բացակայում են քրտնագեղձերը, որոնք առկա են մարդու մաշկի մնացած մասերում: Այդ պատճառով շուրթերը ավելի շուտ են չորանում և խնամքի հատուկ կարիք ունեն:

6. Հոգեբանները հաստատում են, որ տղամարդկանց կնոջ շուրթերը ավելի շատ են գերում, քան տղամարդկանց շուրթերը՝ կանանց: Սա ևս մեկ պատճառ էր 1996 թ. Մալայզիայում հատուկ օրենք ընդունելու համար, ըստ որի` կանայք չպետք է չափից շատ օգտագործեն շրթներկ: Ինչպես նշում էին իշխանությունները, այն պատճառ է հանդիսանում արտամուսնական հարաբերությունների հաստատման համար:

7. Երբ մարդ ծիծաղում, ժպտում կամ համբուրվում է, այդ ժամանակ կծկվում են շուրթերի 15 մկան:

 8. Մարդը ունի իրականում ունիկալ շուրթեր: Բոլոր կենդանի էակների մեջ միայն մարդու մոտ են վառ և հստակ ընդգծված շուրթերի սահմանները:

9. Շուրթերի ամենատարածված թերությունը համարվում է նապաստակի (ճեղքված) շուրթերը (ամեն 2500 երեխայից մեկը ծնվում է այս արատով): Ժամանակակից վիրաբուժության շնորհիվ այն հնարավոր է ուղղել:

10. Կանայք, որոնք օգտագործում են կոսմետիկ միջոցներ, իրենց կյանքի ընթացքում օգտագործում են 2-ից 5 կգ շրթներկ, որի կեսը իրենք պարզապես «ուտում են»:

11. Լեոնարդո դա Վինչին Մոնա Լիզայի հայտնի ժպիտը ստանալու համար ծախսել է իր կյանքի 12 տարին: 

12. Կանանց 10 տոկոսը, ովքեր դիմում են վիրաբույժին շուրթերի կորեկցիայի համար, ցանկանում են ունենալ շուրթեր, ինչպիսին Անջելինա Ջոլիինն է:

13. Շուրթերը համբուրվելու միակ միջոցը չեն: Օրինակ՝ էսկիմոսները «համբուրվում են» քթերով: Սա նշանակում է, որ շուրթերը միակ ընդունված միջոցը չեն, որով կարելի է ցույց տալ մարդու նկատմամբ սերն ու կապվածությունը։ 



loading...