Աշխարհի 5 ամենահայտնի հանցագործները և նրանց կատարած հանցանքները


Աշխարհի 5 ամենահայտնի հանցագործները և նրանց կատարած հանցանքները
Մայիս 20 20:19 2020
Ալ Կապոնե

Նա կարողացել է կաշառել քաղաքապետին և ոստիկանությանը, ինչի շնորհիվ անպատիժ արել է ամեն ինչ։ 1929 թվականի փետրվարի 14-ին օրը ցերեկով նա ոչնչացրել է թշնամական հանցախմբին։ Այդ օրը պատմության մեջ հայտնի Սուրբ Վալենտինի օրվա սպանություն անվանումով։ Այս դեպքից հետո Կապոնեն մարդկանց շրջանում ճանաչվեց որպես հանցագործ։ Զարմանալի է, որ մինչ այդ մարդիկ նրան հերոսացնում էին իր կատարած բարեգործությունների համար և անգամ ողջունում էին նրան, երբ վերջինս դուրս էր գալիս փողոց։

 
Ջոն Գոթի

Նա Գամբինո ընտանիքի ամենահայտնի հանցագործներից մեկն է եղել և դարձել է այս ընտանիքի պարագլուխ։ Նա ընտանիքում մեծ հեղինակություն ուներ։ Գոթին հեշտությամբ օգտվեց հանցախմբի առաջնորդների միջև առաջացած խնդիրներից, սպանեց ընտանիքի պարագլխին և զբաղեցրեց նրա տեղը։ Շնորհիվ հանցախմբի միասնականության՝ ընտանիքը տարեկան հարյուրմիլիոնավոր դոլարներ սկսեց վաստակել։ Նրան անվանում էին «Խելառ Դոն»։

Հիսայուկի Մատի

Մատին հիմնադրել է Տոսեյ-Կայը՝ ճապոնական ամենամեծ յակուձաներից մեկը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նա տեղափոխվեց Ճապոնիա և այնտեղ հիմնադրեց «Արևմտյան հանցախմբերի ձայնը» անվանումով հանցախումբը, որը հայտնի է նաև որպես Տոսեյ-Կայ։ Այն ժամանակ Ճապոնիայում նոր թափ էր ստանում սև շուկան, որի շնորհիվ նրա խմբավորումը Տոկիոյում դարձավ ամենահզորներից մեկը։ Նրա խումբն այնքան ազդեցիկ էր դարձել, որ հայտնի էր որպես Գինձայի ոստիկանություն, իսկ անդամների թիվն անցնում էր 1500-ը։ Մատին սկսեց համագործակցել կորեական իշխանությունների հետ, ինչի շնորհիվ Կորեայում գործելու հնարավորություն ստացավ։

Սինոբու Ցուկասա

Ցուկասան ներկայումս համարվում է Յամագուտի-գումիի՝ Ճապոնիայի ամենահզոր հանցախմբերից մեկի առաջնորդը։ Նա նաև հայտնի է Կենիչի Շինոդա անունով։ Ներկայումս համարվում է կումիչո, ինչը նշանակում է Յամագուտի-գումիի արքա։ Հանցախումբն իր ճանապարհը սկսել է որպես արհմիություն՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Ներկայումս այն ունի 30000 անդամ։ Ճապոնիայում գործող բոլոր յակուձաների 45%-ն այս խմբի անդամներ են։ Խումբը կազմված է 1 կումիչոյից, 15 շատեից և 86 վակաչուից։ Տարեկան նրանց եկամուտը կազմում է միլիարդավոր դոլարներ, որը գոյանում է շորթումների, ազարտային խաղերի, մարմնավաճառության և թմրանյութերի վաճառքի շնորհիվ։

Հենրի Հիլ

Հենրի Հիլ կրտսերը Նյու Յորքում հայտնի հանցագործ էր։ Նա կապեր ուներ Լուկեզե հանցախմբի հետ, սակայն արդյունքում նա դարձավ ՀԴԲ-ին տեղեկություններ հաղորդող։ Հիլի օգնությամբ ՀԴԲ-ն հաջողությամբ 50 մեղադրանքներ է առաջ քաշել տարբեր հայտնի հանցագործների նկատմամբ։ Հիլն իր հանցագործ եղած տարիներին շաբաթական աշխատում էր 15000-40000 դոլար։



loading...