«Մարդն ուզում է խեղդել իր ցավը, բայց հետո պարզվում է, որ ցավը լողալ գիտի». Ֆրիդա Կալոյի 15 անմահ մտքերը, որոնք կսովորեցնեն ապրել

«Մարդն ուզում է խեղդել իր ցավը, բայց հետո պարզվում է, որ ցավը լողալ գիտի». Ֆրիդա Կալոյի 15 անմահ մտքերը, որոնք կսովորեցնեն ապրել
Մայիս 20 20:11 2020

Իր յուրօրինակ ձեռագրով աչքի ընկնող Ֆրիդա Կալոն ոչ միայն առանձնանում էր նկարչության մեջ տարբերվող իր ոճով, այլ նաև մտքերով, որոնք մինչև օրս յուրաքանչյուրին կարող են ապրել սովորեցնել։ Առաջարկում ենք ծանոթանալ նրա անմահ մտքերից 15-ին ու փորձել դրանք հիշել ամբողջ կյանքում։ 

 

1. Սկզբում սիրահարվի՛ր ինքդ քեզ, հետո՝ կյանքին, հետո նոր՝ ում որ կցանականաս։ 

2. Մարդն ուզում է խեղդել իր ցավը, բայց հետո պարզվում է, որ ցավը լողալ գիտի։ 

3. Չկա ավելի արժեքավոր բան, քան ծիծաղը։ Հենց նրա միջոցով է մարդը կտրվում կյանքից։ 

4. Ես ողջ մնացի, որովհետև ունեմ նպատակ, որի համար ուզում եմ ապրել. դա նկարչությունն է։ 

5. Սկզբում ինձ թվում էր, թե ես աշխարհի ամենատարօրինակ մարդն եմ, բայց հետո ես հասկացա, որ աշխարհն այնքան շատ մարդկանցով է լցված, որ նրանց մեջ հաստատ կլինի մեկը, ով ավելի տարօրինակ կլինի, քան ես եմ։ 

6. Վախ, հույս, հիասթափություն ու մահ. սրանք ապրելու միակ միջոցներն են։ 

7. Հույսի ծառը պետք է միշտ ուղիղ կանգնի։ 

8. Աշխարհում չկա ավելի ծիծաղելի բան, քան ողբերգությունն է։ 

9. Ընտրեք մեկին, ում կնայեք այնպես, ինչպես կնայեք իսկական հրաշքին։ 

10. Ես ինքնս ինձ եմ նկարում, որովհետև ես ինքս ինձ ճանաչում եմ ավելի լավ, քան որևէ այլ մեկին այս աշխարհում։ 

11. Հուսամ՝ այնտեղ՝ այն աշխարհում, այնքան զվարճալի է, որ ես երբեք չեմ ցանկանա վերադառնալ։ 

12. Վերջում մենք կարող ենք ավելին տանել, քան մենք մեզնից ակնկալում ենք։ 

13. Մեր ինչի՞ն են պետք ոտքերը, եթե մենք կարող ենք թռչել։ 

14. Ինձ հաճոյախոսություններ պետք չեն, ինձ պետք  են բանիմաց մարդու խորհուրդներ։ 

15. Արվեստը մարդու սոցիալական օրգանիզմում հոսող արյուն է։ 

loading...