Կորցրել ենք ՀՆԱ-ի մոտ 10 տոկոսը, իսկ տնտեսության մեջ ներարկվել է օրական ընդամենը 3,8 միլիոն դոլար․ Միքայել Մելքումյան


Կորցրել ենք ՀՆԱ-ի մոտ 10 տոկոսը, իսկ տնտեսության մեջ ներարկվել է օրական ընդամենը 3,8 միլիոն դոլար․ Միքայել Մելքումյան
Մայիս 19 23:10 2020

Հիմա փողի, ֆինանսական ռեսուրսների  պակասորդը պետք է ինչ-որ միջոցներով լրացնենք։ Արձագանքելով COVID-19-ի դեմ պայքարի նպատակով Հայաստանին 280 մլն դոլար հատկացնելու որոշմանը NEWS.am-ին ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։ 

«Ի տարբերություն նախորդ փուլերի, երբ մենք քննադատում էինք պետական պարտքը  ավելացնելը, հիմա փողը օդ ու ջրի պես անհրաժեշտ է», ասել է Միքայել Մելքումյանը։

ԱԺ պատգամավորն ասել է, որ իր հաշվարկներով, միայն այս երկու ամսիների ընթացքում՝ արտակարգ դրություն հայտարարելուց հետո, Հայաստանն օրական մոտ 40 միլիոն դոլարի կորուստ է ունեցել։

«Եթե մենք հաշվենք, թե 1 վարձու աշխատողը որքան ՀՆԱ է ստեղծել, այդ 40 միլիոնը բազմապատկենք 42 օրվա, որը երկու ամսվա աշխատանքային օրերն են, ՀՆԱ-ի մոտ 10 տոկոսի չափով թիվ է կազմում։ Իսկ տնտեսության մեջ ներարկվել է օրական ընդամենը 3,8 միլիոն դոլար։ Եւ հիմա փողի, ֆինանսական ռեսուրսների այդ պակասորդը պետք է ինչ-որ միջոցներով լրացնենք։ Այդ միջոցներից մեկը, բնականաբար, արտաքին փոխառություններ վերցնելն է։ Կարող ենք ներքին փոխառություններ էլ վերցնել, բայց չեմ կարծում, որ պետական կարճաժամկետ կամ երկարաժամկետ պարտատոմսեր թողարկելով կարող ենք շատ մեծ ծավալի՝ հարյուր միլիոնավոր դոլարների միջոցներ ներգրավել մեր քաղաքացիներից»։

Այսինքն, ըստ Մ․Մելքումյանի, ելքը արտաքին փոխառություններ ձեռք բերելն է․

«Որպեսզի այս փուլում կարողանանք դիմակայել մինչեւ համավարակը կվերջանա եւ բնականոն կյանքին կմոտենանք»։



loading...