Երևանի բնակչի այգում աղվես է հայտնաբերվել

Երևանի բնակչի այգում աղվես է հայտնաբերվել
Մայիս 19 15:05 2020

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացնում են.

«2020 թվականի մայիսի 18-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Երևան քաղաքի Դավթաշեն համայնքի Ձոր-2 թաղամասի բնակիչ Գ.Խանգելդյանից՝ իր սեփական այգու տարածքում գտնվող խորդանոցում հայտնաբերված աղվեսի վերաբերյալ։

 

Տեսչական մարմնի աշխատակիցներն անմիջապես մեկնել են դեպքի վայր, որտեղ հայտնաբերել են 2 ամսական 1 էգ աղվես։

Արտաքին զննությամբ կենդանին վնասվածքներ չի ունեցել։

 

Քաղաքացու հավաստմամբ՝ աղվեսն այգու տարածք մուտք էր գործել Հրազդանի կիրճից։

 

Տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերաhսկողության և Երևանի տարածքային բաժինների աշխատակիցները կենդանուն տեղափոխել են շարժական վանդակ, ապա «Ջրվեժ» արգելոցապարկային համալիրի տարածքում բաց թողել վայրի բնություն»։

loading...