Վթար Երևան-Էջմիածին ավտոճանապարհին․ ավազով բարձված ЗИЛ-ը կողաշրջվել է

Վթար Երևան-Էջմիածին ավտոճանապարհին․ ավազով բարձված ЗИЛ-ը կողաշրջվել է
Մայիս 18 20:06 2020

Երևանում այսօր՝ մայիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել:  SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ ժամը 16:30-ի սահմանում Երևան-Էջմիածին ավտոճանապարհի՝ Երևանյան խճուղու 220 հասցեի մոտ բախվել են Range Rover մակնիշի 77 FG 777 համարանիշի, ЗИЛ 130 մակնիշի 01 TԼ 909 համարանիշի և Iveko մակնիշի 006 NO 61 համարանիշի կցորդիչով ավտոմեքենաները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան, իսկ ավազով բարձված ЗИЛ-ը կողաշրջվել է և ավազը թափվել է:

Դեպքի վայրում հավաքվածները SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին, որ վթարի մեղավորը եղել է ЗИЛ-ը, ով մինչև կողաշրջվելը բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին, առաջ ընթացել, կողաշրջվել՝ բախվելով մնացած ավտոմեքենաներին: 

loading...