Գեղամավան գյուղի ակումբի մոտ 21-ամյա երիտասարդը դանակահարել է 23-ամյա համագյուղացուն (տեսանյութ)

Գեղամավան գյուղի ակումբի մոտ 21-ամյա երիտասարդը դանակահարել է 23-ամյա համագյուղացուն (տեսանյութ)
Մայիս 18 19:36 2020

Մայիսի 13-ին, ժամը 21-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիկունքի կտրած-ծակած թափանցող վերքերով բուժօգնության է տեղափոխվել 23-ամյա մի երիտասարդ:

Հիվանդանոց մեկնած իրավապահները ճշտեցին երիտասարդի ինքնությունը, զրուցեցին բժշկի հետ, արձանագրեցին ախտորոշումը: Վնասվածքից կարելի էր ենթադրել, որ նրան դանակահարել են: Իսկ թե ով և ինչ հանգամանքներում` հարկավոր էր պարզել:

Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին, որոնց արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ ժամը 20.30-ի սահմաններում Գեղամավան գյուղի ակումբի մոտ, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, տուժողին դանակահարել է նույն գյուղի 21-ամյա մի բնակիչ և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայով դիմել փախուստի:

Բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 15-ին կասկածվողն ինքնակամ ներկայացավ ոստիկանության Սևանի բաժին և ձերբակալվեց:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

loading...