Օժանդակություն կցուցաբերվի արտադրության եւ ծառայությունների մատուցման ոլորտներում բիզնես նախաձեռնություններին


Օժանդակություն կցուցաբերվի արտադրության եւ ծառայությունների մատուցման ոլորտներում բիզնես նախաձեռնություններին
Մայիս 18 19:15 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված կորոնավիրուսի հետեւանքների չեզոքացման հակաճգնաժամային քաղաքականությանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվության ծառայությունից։

Մասնավորապես, ներկայացվել է զրոյից բիզնես ստեղծելու նախաձեռնություններին տարբեր գործիքակազմերով պետական աջակցություն ցուցաբերելու միջոցառման նախագիծը: Այն վերաբերելու է Երեւանից դուրս արտադրության եւ ծառայությունների մատուցման ոլորտներում նոր բիզնես նախագծերին: Օժանդակությունը ցուցաբերվելու է Ներդրումների աջակցման կենտրոնի միջոցով:

Քննարկման արդյունքներով միջոցառումն արժանացել է հավանության: Այն առաջիկայում կներկայացվի կառավարության հաստատմանը:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ հակաճգնաժամային տնտեսական եւ սոցիալական ծրագրերի արդյունքներին եւ հետագա քայլերին:



loading...