Արտաշես Թումանյանը եւ իրանցի բարձրաստիճան պաշտոնյան քննարկել են գազի եւ էներգետիկայի ոլորտի ծրագրերը


Արտաշես Թումանյանը եւ իրանցի բարձրաստիճան պաշտոնյան քննարկել են գազի եւ էներգետիկայի ոլորտի ծրագրերը
Մայիս 18 18:15 2020

Մայիսի 17-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ Եվրասիայի գլխավոր վարչության պետ Ալի Ռեզա Հաղիղիանի հետ:

Դեսպան Թումանյանը ներկայացրել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լուծման ընթացքը: Մասնավորապես, խոսվել է գազի եւ էներգետիկայի ոլորտի ծրագրերի, երկկողմ առեւտրաշրջանառության եւ մի շարք այլ հարցերի մասին:

Զրուցակիցներն անդրադարձել են կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի գործում միմյանց հետ արդյունավետ համագործակցությանը: Կարեւորվել է առողջապահական անհրաժեշտ պարագաների մատակարարման ուղղությամբ աշխատանքների ակտիվացումը: