«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան նոր պայմանագիր կկնքի թուրինյան ակումբի հետ: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
26-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2025 թվականը։ Համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունները կսկսվեն, երբ արգենտինացու գործակալը կարողանա ժամանել Թուրին։
Դիբալայի աշխատավարձը, որն այժմ կազմում է տարեկան 7,5 մլն եվրո, կավելանա, ինչպես նաև համաձայնագրում կգրանցվեն բոնուսներ:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում արգենտինացի ֆուտբոլիստը անցկացրել 24 հանդիպում, խփել 7 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում: