Վանաձորի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել


Վանաձորի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել
Մայիս 17 10:00 2020

Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն-2 ՔՇՀ-3 թաղամասի թիվ 49 շենքի բնակարաններից մեկում մայիսի 16-ին դի է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը: 

 

Մայիսի 16-ին, ժամը 19:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Տարոն-2 ՔՇՀ-3 թաղամասի թիվ 49 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ներսում հայտնաբերել Լենա Պ․-ի (ծնված 1932 թ.) դին։