Բարսելոնան ամեն ինչ կանի այս ծանր իրավիճակում իր երկրպագուներին ուրախացնելու համար. Ռոբերտո


Բարսելոնան ամեն ինչ կանի այս ծանր իրավիճակում իր երկրպագուներին ուրախացնելու համար. Ռոբերտո
Մայիս 16 21:15 2020

«Բարսելոնայի» պաշտպան Սերժի Ռոբերտոն իր մտահոգությունն է հայտնել այն առիթով, որ առաջնության վերսկսումից հետո խաղերն անցնելու են առանց հանդիսականների:

Անսովոր կլինի խաղալ դատարկ տրիբունաների առջև: Առանց երկրպագու ֆուտբոլն արդեն այն չէ: Մենք խաղում ենք մեզ համար, բայց, միևնույն ժամանակ, այն երկրպագուների համար, որոնք հաճույք են ստանում մեր խաղը դիտելիս:

Մենք գիտենք, որ եթե նույիսկ նրանք ստադիոնում չեն, տանից են մեզ աջակցում: Ամեն ինչ կանենք այս ծանր իրավիճակում մեր երկրպագուներին ուրախացնելու համար»,-ասել է Ռոբերտոն:



loading...