Ֆրանսիայում մրցաշրջանն ավարտելը իդեալական լուծում չէր. ՈՒԵՖԱ-ի նախագահ


Ֆրանսիայում մրցաշրջանն ավարտելը իդեալական լուծում չէր. ՈՒԵՖԱ-ի նախագահ
Մայիս 15 17:37 2020

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը մեկնաբանել է Ֆրանսիայի Լիգա 1-ում մրցաշրջանը ժամանակից շուտ ավարտելու որոշումը

«Մեզ համար կարևոր է, որ որոշվի չեմպիոնը։ Ֆրանսիայում մրցաշրջանն ավարտեցին վաղաժամ։

Դա իդեալական լուծում չէ, քանի որ իրավիճակը կարող էր կարգավորվել, բոլորը կարող էին վերադառնալ՝ բացառությամբ քիչ թվով լիգաների:

Բայց մյուս կողմից, եթե դա իշխանությունների որոշումն է, ինչ կարող էին անել ակումբները կամ լիգան, ոչինչ:

Կարծում եմ, որ որոշումը հապճեպ էր։ Բայց ՈՒԵՖԱ-ի վրա դա ոչ մի կերպ չի ազդում, դա նրանց որոշումն է»,- ասել է Չեֆերինը: