Հետազոտությունների համաձայն, աչքերի համար նախատեսված դիմահարդարման պարագան կարող է վարակների առաջացման, գրգռման և բորբոքման պատճառ դառնալ: Բացի այդ, թարթիչների սևաներկի օգտագործումը կարող է վնասել արցունքաբեր թաղանթը:
Աչքերի համար առանձնահատուկ վտանգ է ներկայացնում, երբ սևաներկը քսելիս օգտագործում են սեփական թուքը կամ ուրիշի խոզանակը: Ըստ գիտնականների, հիգիենայի կանոնները չպահպանելը կարող է հանգեցնել նույնիսկ եղջերաթաղանթի վարակի:
Մասնագետները շեշտել են, որ ցանկացած կոսմետիկա կարող է լուրջ վնաս պատճառել, եթե դրա սիրահարները քնելուց առաջ չեն լվանում իրենց դեմքը: Թարթիչների վրա մնացած սևաներկը կարող է դրանց թափվելու պատճառ դառնալ: