Նոր Արեշում ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է


Նոր Արեշում ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
Մայիս 14 10:00 2020

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 14-ին, ժամը 01:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 11-րդ փողոցի թիվ 72 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։09-ին, մարվել՝ 02։17-ին։ Այրվել է «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գարսևան Օ․) ամբողջությամբ։