Ավտովթար Երևանում. BMW-ն բախվել է էլեկտրասյանը ու տապալել երկաթե ցուցանակը. կան վիրավորներ


Ավտովթար Երևանում. BMW-ն բախվել է էլեկտրասյանը ու տապալել երկաթե ցուցանակը. կան վիրավորներ
Մայիս 14 00:45 2020

Այսօր՝ մայիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում BMW մակնիշի 22 AT 212 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում՝ Ջրաշխարհի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, առաջ ընթանալով՝ բախվել նոր կառուցվող շինության համար տեղադրված երկաթե պաշտպանիչ ցուցանակին:

Shamshyan.com-ը հայտնում է, որ վթարի հետևանքով վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 փրկարարական ջոկատը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի և շարժիչը, անվահեծանները ավտոմեքենայից պոկվել են: Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: