«Դուք մոտիկ եք կանգնած իրար». «ախր ախպերներ ենք, պարո՛ն Փաշինյան». վարչապետի ու քաղաքացու զրույցը


«Դուք մոտիկ եք կանգնած իրար». «ախր ախպերներ ենք, պարո՛ն Փաշինյան». վարչապետի ու քաղաքացու զրույցը
Մայիս 13 14:53 2020

«Բայց դուք մոտիկ եք կանգնած իրար»,- շրջայցի ընթացքում դիմելով սոցիալական հեռավորություն չպահպանած քաղաքացիներին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ախր ախպերներ ենք, պարո՛ն Փաշինյան»,- արձագանքեց նրանցից մեկը։ Վարչապետը կատակեց՝ «ցավոք տենց բան չկա, որ վարակն ախպորից ախպոր չանցնի»։

Իսկ երբ երեխաներից մեկը փորձեց մոտենալ ու լուսանկարվել, Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Մի՛ մոտիկացի, կարող ա ես վարկված լինեմ, քեզ վարակեմ, հետո դու՝ հայրիկին, տատիկին ու լավ չլինի»։