«Արտակարգ դրությունը չշարունակելու տարբերակ չունենք»․ վարչապետ (տեսանյութ)


«Արտակարգ դրությունը չշարունակելու տարբերակ չունենք»․ վարչապետ (տեսանյութ)
Մայիս 13 14:30 2020

«Արտակարգ դրությունը չշարունակելու տարբերակ չունենք»,- քաղաքացիների հետ զրույցում ասաց վարչապետը՝ հավելելով, սակայն, որ սահմանափակումների ռեժիմն ավելի մեղմ կլինի։ Նա կրկնեց, որ խնդիր ունենք համաճարակային կանոնները պահպանելու հետ։ «Առավոտվա իմ ասած տպավորությունները քիչ առաջ հաստատվեցին․ մարդկանց մեծ մասը չի պահպանում սոցիալական հեռավորությունը։ Պետք է խստացնենք միջոցները կորոնավիրուսի պայմաններում բնականոն կյանքով ապրելու։ Եթե պարզվի դիմակ կրելը փակ տարածքներում պետք է պարտադիր լինի, ուրեմն պետք է լինի»,- ասաց նա։