Երեւանում BMW-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եզրաքարերին, ապա էլեկտրասյանը


Երեւանում BMW-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եզրաքարերին, ապա էլեկտրասյանը
Մայիս 12 15:06 2020

Երեւանում մայիսի 11-ի երեկոյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել։

Shamshyan.com-ի հաղղորդմամբ՝ Ժամը 23։40-ի սահմանում Երևանի բնակիչ, 34-ամյա Վահան Մարդոյանը Դավիթ Անհաղթի փողոցում իր վարած BMW մակնիշի 36 ԼQ 149 համարանիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին, այնուհետև երկաթե էլեկտրասյանը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։