Խոշոր վթար Երեւանում 3 մեքենայի մասնակցությամբ․ կա 4 տուժած


Խոշոր վթար Երեւանում 3 մեքենայի մասնակցությամբ․ կա 4 տուժած
Մայիս 12 11:31 2020

Երևանում այսօր` մայիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել։  Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 09։40-ի սահմանում Նազարբեկյան փողոցից դեպի Աշտարակի խճուղի տանող ճանապարհահատվածում բախվել են Opel մակնիշի 23 ՍՍ 136 համարանիշի, Rover մակնիշի VX 540 համարանիշի և Hyundai Sonata մակնիշի 15 ԼՕ 055 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։