Ռոնալդուի ընկերուհին նրա մարզաշապիկն աճուրդի է հանել բարեգործության նպատակով


Ռոնալդուի ընկերուհին նրա մարզաշապիկն աճուրդի է հանել բարեգործության նպատակով
Մայիս 10 12:38 2020

Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհի Ջորջինա Ռոդրիգեսը բարեգործական աճուրդի է մասնակցում, որի միջոցներն ուղղվելու են կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարին։ Աճուրդի համար նախատեսված առարկաների թվում է նաև Ռոնալդուի մարզաշապիկը՝  նրա ստորագրությամբ։

 

«Մենք հիմա դժվար ժամանակներ ենք ապրում։ Մեր բուժանձնակազմը պետք է զինված լինի լավագույն միջոցներով։ Ահա թե ինչու եմ որոշել օգնել։  Զգեստապահարանից չորս գեղեցիկ իր եմ ընտրել, որոնց թվում է Ռոնալդուի մարզաշապիկը։ Բոլոր միջոցները կուղղվեն իսպանական հիվանդանոցներին, որոնք պայքարում են կորոնավիրուսի դեմ»,- գրել է Ջորջինան։