Արոնյանը և Եվրոպայի թիմը դուրս չեկան «Ազգերի լիգա»-ի եզրափակիչ


Արոնյանը և Եվրոպայի թիմը դուրս չեկան «Ազգերի լիգա»-ի եզրափակիչ
Մայիս 10 10:23 2020

ՖԻԴԵ-ի «Ազգերի լիգա»-ի առցանց մրցաշարում Եվրոպայի թիմը, որի կազմում հանդես է գալիս Լևոն Արոնյանը, եզրափակիչ դուրս չեկավ:

 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարրի վերջին տուրերում Եվրոպայի թիմը մրցեց ԱՄՆ-ի և աշխարհի թիմի հետ: Արոնյանը 9-րդ տուրում ոչ-ոքի ավարտեց պարտիան Ֆաբիանու Կարուանայի հետ, իսկ 10-րդ տուրում պարտվեց Ալիռեզա Ֆիրուջաին:

 

Եվրոպայի թիմը մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 3-րդ տեղը: Եզրափակիչում կմրցեն ԱՄՆ-ի և Չինաստանի հավաքականները:

 

ՖԻԴԵ-ն առաջին անգամ է անցկացնում «Ազգերի լիգա»-ի առցանց մրցաշարը: Եվրոպայի թիմի կազմում հանդես են գալիս նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին և Աննա Մուզիչուկը: Թիմի ավագը աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովն է: Մրցաշարին մասնակցում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրոպայի, Չինաստանի, Հնդկաստանի և աշխարհի թիմերը: Այն կեզրափակվի մայիսի 10-ին: