Մոսկվայի հիվանդանոցներից մեկի «կորոնավիրուսային» բաժանմունքում հրդեհ է բռնկվել. կա մեկ զոհ. Life.ru


Մոսկվայի հիվանդանոցներից մեկի «կորոնավիրուսային» բաժանմունքում հրդեհ է բռնկվել. կա մեկ զոհ. Life.ru
Մայիս 10 01:39 2020

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի Վուչետիչի փողոցում գտնվող N 50 հիվանդանոցում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է Life.ru-ն:

 

Աղբյուրը հստակեցնում է, որ հրդեհը բռնկվել է մասնաշենքերից մեկի առաջին հարկում, որտեղ գտնվում էին հիմնականում կորոնավիրուսով հիվանդ պացիենտները: Նրանք անմիջապես տարհանվել են, սակայն հրդեհի հետևանքով մեկ մարդ մահացել է:

Նշվում է, որ հրդեհը հաջողվել է մեկուսացնել, սակայն տեղում շարունակում են աշխատել հրշեջ-փրկարարները: Նախնական վարկածով՝ հրդեհը կարող էր առաջանալ թթվածնային բալոնի պայթյունից: Հանգամանքները պարզվում են: