Պատգամավոր Էդուարդ Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել եռատոնի առթիվ


Պատգամավոր Էդուարդ Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել եռատոնի առթիվ
Մայիս 9 01:10 2020

Պատգամավոր Էդուարդ Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել եռատոնի առթիվ.

Հայաստանի, Արցախի և Սփյուռքի սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ այս փառահեղ եռատոնի առթիվ, որն իր մեջ ներառում է Հաղթանանի տոնը, Արցախի Հանրապետության բանակի կազմավորումն ու Շուշիի ազատագրումը։Մեր ժողովրդի համար այն ունի մի քանի սերունդների քաջության ու հայրենասիրության մեծ խորհուրդը։Մեծ Հայրենականից տասնամյակներ անց Շուշիի ազատագրումը եկավ ապացուցելու հայ ժողովրդի բազում հաղթանակների շարունակությունը։Մայիսյան հաղթանակներին նվիրված այս օրը առիթ է կրկին մեր երախտագիտությունը հայտնելու այն քաջորդիներին, որոնք իրենց արյան գնով պահեցին ու շարունակում են պահել մեր հողը։Համոզված եմ, որ այս ծանր օրերին, մեր համախմբվածությամբ ու միասնականությամբ, հաղթահարելու ենք բոլոր դժվարություններն ու կերտելու ենք նորանոր ձեռքբերումներ և հաղթանակներ...



loading...