Ի՞նչ կկատարվի Ձեր օրգանիզմում, եթե խնձորի հետ պատահմամբ ուտեք նաև դրա միջի որդին


Ի՞նչ կկատարվի Ձեր օրգանիզմում, եթե խնձորի հետ պատահմամբ ուտեք նաև դրա միջի որդին
Մայիս 5 18:33 2020

Պետք չէ խուճապի մատնվել, եթե խնձոր կամ այլ միրգ ուտելիս պատահմամբ նկատում եք, որ կերել եք նաև դրա միջի որդին։ Սկսենք նրանից, որ դուք եք կերել նրան, այլ ոչ նա` ձեզ...

Որպես այդպիսին, ոչ մի լավ կամ վատ բան չի կատարվի Ձեր օրգանիզմում։ Խնձորի որդերն ի զորու չեն բնակվել մարդու օրգանիզմում. նրանք ուղղակի կվերանան` ընկնելով ստամոքսահյութի մեջ: Դա նույնիսկ այն դեպքում, եթե դուք ատամներով չեք ճզմել դրանց։ Հետո այն կմարսեք սովորականի պես, և բնական ճանապարհով դուրս կգա Ձեր օրգանիզմից։

Միայն Ձեր երևակայությունը կարող է սրտխառնոցի և ինքնազգացողության վատացման պատճառ դառնալ։ Հավատացեք, նրա հետ Ձեր ստամոքսում կատարվում է այն, ինչ սովորական խնձորի հետ։ Ուղղակի պետք չէ դրան ուշադրություն դարձնել։ Եվ հետո մի՛ մոռացեք, որ որդերը մաքուր սպիտակուցներ են, և ասիական շատ երկրներում նրանց հենց այնպես են ուտում՝ որպես կերակրատեսակ։