Զոհրաբ Մնացականյանը՝ գազի գնի շուրջ բանակցությունների մասին


Զոհրաբ Մնացականյանը՝ գազի գնի շուրջ բանակցությունների մասին
Մայիս 4 16:06 2020

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են:

 «Գազի հարցը մեզ համար շատ էական է, և մենք շարունակելու ենք քննարկել այն մեր գործընկերների հետ»,- ասաց նախարարը:

Ըստ նրա՝ ՀՀ-ն ունի դաշնակցային հարաբերություններ ՌԴ-ի հետ, որի օրակարգը չափազանց ընդարձակ է:

«Ունենք հարցեր, որոնք դաշնակից երկրները միմյանց հետ քննարկում են: Մենք, համենայն դեպս, մտադրված ենք նույն ոգով, ինչպես աշխատել ենք վերջին 2 տարվա ընթացքում»,- նշեց նախարարը: