Ինչ հիվանդությունների մասին են հուշում մուգ շրջանակներն աչքերի շուրջ


Ինչ հիվանդությունների մասին են հուշում մուգ շրջանակներն աչքերի շուրջ
Մայիս 2 19:22 2020

Բժիշկները պնդում են, որ աչքերի շուրջ մուգ շրջանակները ոչ միայն անքնության և հոգնածության, այլև՝ առողջական լուրջ խնդիրների պատճառ կարող են լինել:

Մասնագետները նշում են, որ աչքերի տակ կապտուկները հանդիպում են շատ նուրբ և բաց մաշկ ունեցող մարդկանց մոտ: Իրականում այդ մուգ հատվածները հենց  արյունատար անոթներն են, որոնք թափանցում են մաշկի տակից: Տարիների ընթացքում դրանք ավելի շատ են ընդգծվում, քանի որ մաշկը կորցնում է իր էլաստիկությունը: 

Օրինակ ջրազրկումը կամ ջրի քիչ օգտագործումը  շատ բացասաբար է անդրադառնում աչքերի շուրջ ձևավորված մուգ շրջանակների վրա:  Քանի որ քիչ քանակությամբ ջուրը  գնում է կենսական նշանակություն ունեցող օրգանների ուղղությամբ, այդպես էլ չհասնելով աչքերի տակ գտնվող  հատվածին: 

 

Սակայն երբեմն մգեցվածության լուրջ պատճառ կարող են  լինել  սրտի և անոթների հետ կապված խնդիրները: 

Բժիշկները խորհուրդ են տալիս շատ ջուր օգտագործել, իսկ եթե, այնուամենայիվ, մուգ շրջանակները գնալով մգանում են, պարտադիր դիմեք բժշկի: