Ինչ անել, երբ երեխան չի ուզում կատարել դասերը


Ինչ անել, երբ երեխան չի ուզում կատարել դասերը
Մայիս 1 17:30 2020

Իհարկե, ծնողները միշտ հուսահատվում են, երբ նրանց երեխաները չեն ուզում կատարել տնային հանձնարարությունները։ Սակայն կան երեխաներ, ովքեր չունեն խնդիր դասերն անելու հետ, բայց եթե ձեր երեխային դա տրվում է դժվարությամբ, ուրեմն՝ ահա մի քանի խորհուրդ, թե ինչպես լուծեք այդ հարցը։

1. Տվեք ազատություն ժամանակի ընտրության մեջ և թողեք, որ հանգստանա

Երբեմն ավելի լավ է, երբ երեխան անում է դասերը միանգամից, երբ վերադառնում է դպրոցից տուն։ Դա տալիս է հնարավորություն հանգստանալու օրվա մյուս հատվածում։ Կան երեխաներ, ովքեր գերադասում են դպրոցից վերադառնալուց հետո խաղալ, իսկ դասերն ավելի ուշ անել։ Ուղղակի հարկավոր է գտնել համապատասխան ժամանակի գրաֆիկ ձեր երեխայի համար։

2. Վերածեք այն ամենօրյա պարտականության

Արդեն դպրոցական տարիքից սկսեք երեխային տրամադրել այն բանին, որ տնային հանձնարարությունները պարտադիր են։ Սովերեցրեք նրան, որ դա կրկնվող պարտականություն է։

3. Հաստատեք կանոններ և պահպանեք դրանք

Մի փոփոխեք ձեր ընտրած գրաֆիկը։ Անջատեք հեռուստացույցը և խուսափեք բոլոր շեղող հանգամանքերից։

4. Միշտ եղեք երեխայի կողքին դաս անելու ժամանակ

Կարևոր չէ՝ ինչքան եք դուք զբաղված, պետք է ժամանակ տրամադրեք երեխային, երբ նա անում է դասերը։ Երբեմն պետք է 2 ծնողներն էլ լինեն երեխայի կողքին, որպեսզի աջակցեն նրան։

5. Խրախուսեք

Ցույց տվեք, որ ճիշտ ժամանակին դասեր անելը, կանոններին հետևելը բերում է խրախուսանքի։ Երբեմն մոտիվացիայի համար պետք է գնել շոկոլադ կամ ինչ-որ նվեր։ Դրանից հետո արդյունքը հաստատ կզգաք։

Ահա և վերջ։ Այս խորհուրդները կօգնեն փոխել ձեր երեխայի վարքագիծը դեպի լավը։