Կան իրեր, որոնք հաջողություն և բարեկեցություն են ներգրավում:
1. Պայտ
Ժողովրդական հավատալիքի համաձայն՝ այն հաջողություն և առողջություն է բերում: Համարվում է, որ հաջողությունը միշտ ձիու վրա է, իսկ ձիուն պայտ է պետք: Այն հաջողությանը ցույց կտա ձեր տան ճանապարհը: Դրա դնելու դիրքի ճիշտ ընտրության դեպքում տանը երջանկություն և բարեկեցություն կլինի, իսկ վիշտն ու հիվանդությունները կշրջանցեն:
Թալիսմանի ակտիվացման համար պետք է նալին ծանոթացնել ամբողջ տանը, ցույց տալ սենյակների դիրքը և պաշտպանություն ու բարեկեցություն խնդրել: Մի մոռացեք նալին պատմել, թե այն որքան է օգնում:
2. Սխտոր
Տունը մաքրելու, աչքից և նավսից պաշտպանվելու համար սխտոր է օգտագործվում: Դրանով կարելի է ուժեղ թալիսման պատրաստել, որը տունը կպաշտպանի բացասական էներգետիկայից:
Տան ընդհանուր մաքրման համար սխտորը կախում են մեկուսի վայրում առաստաղի տակ՝ խնդրելով պաշտպանություն չար աչքից և անմաքրությունից: Սննդում սխտորի օգտագործումը բարձրացնում է իմունիտետը և մաքրում է անբարյացակամների բացասական ազդեցությունից:
3. Մեղր
Նրանք, ովքեր ուզում են, որ տունը լի լինի, պետք է մեղր օգտագործեն:
Այն ծառայում է որպես քաղցրավեիք տան ոգու համար: Թարմ մեղրը լցնում են նախշով գեղեցիկ ափսեի մեջ, սիրալիր խոսքեր են ասում տան ոգուն. «Մեղր համտեսիր, հայր տան ոգի, մեր տունը պաշտպանիր անհաջողությունից, մեզ երջանկություն և բարեկեցություն բեր: Եվ թող այն մեղրի պես քաղցր լինի»:
4. Խնձոր
Ըստ նշանի՝ տանը խնձոր պահելը ամեն ինչից շատ ունենալ է: Ամռան ընթացքում խնձորի ստացած դրական էներգետիկան ներթափանցում է տուն և այն մաքրում է բոլոր էներգետիկ մակարդակներում:
Հարթ, առանց բծերի խնձորը դրեք գեղեցիկ սպասքի մեջ, ցողունի վրա ատլասե ժապավեն կապեք և ասեք. «Հանգույցն ամուր կապում եմ, երջանկությունը տուն եմ ձգում: Հյութալի խնձորը խոհանոցում է, կագը և բավարարությունը կպահպանի»:
5. Սրբապատկեր
Սրբապատկերները կարող են ձեր տնից վանել ցանկացած չարիք:
Սրբապատկերները տանը պետք է խելացի ձևով դնել: Դրանց նկատմամբ պատկառալից և խնամքով վերաբերմունքն անպայման խաղաղություն և հանգստություն կբերի տան բոլոր բնակիչներին և կմաքրի դրա էներգետիկան:
6. Բուլավկա
Չար աչքի դեմ ամենատարաված միջոցն է: Վերացնում է վատ մտածմունքները:
Որպես պաշտպանիչ թալիսման բուլավկայի ակտիվացման համար պետք է այն տաքացնել կրակի վրա, լվալ հոսող ջրով և և մի գիշեր թողնել աղի և պղպեղի խառնուրդի մեջ: Առավոտյան պետք է բուլավկային խնդրել պաշտպանել անմաքուր մտքերից և մուտքի դռան վրա այնպես դնել, որ չերևա:
7. Զանգ
Զանգի ձայնը կարող է տանը տրամադրություն բերել, վերացնել չար ոգին և դիմակայել չար ուժերին: Ըստ ժողովրդի՝ ավելի լավ է՝ զանգը արծաթե կամ երկաթյա լինի: Այն պետք է ունենա մաքուր, չնյարդայնացնող ձայն:
Զանգը պետք է կախել այնտեղ, որտեղ հաճախ կզանգի: Լսեք դրա ձայների ներդաշնակությունը: Եթե ձայնը փոխվի, նվազի կամ վերանա, պետք է պաշտպանին փոխել, քանի որ այն չափից շատ բացասական էներագիա է կլանել:
8. Օճառ
Մաքրության և առողջության խորհրդանիշ է: Լոգասենյակում օճառի չոր կտոր դրեք գեղեցիկ տուփի մեջ, ժապավենով կապեք:
Ակտիվացնելու համար սպիտակ մոմ վառեք, առանց քիմիական հավելումների 2 կտոր օճառ վերցրեք, լվացեք ձեռքերը մինչև արմունկները և ասեք. «Ինչպես ջուրը փրփուրի հետ մաքրում է կեղտը, այդպես օճառը պաշտպանում է տունը: Հիվանդություններից, աչքից, բացասականից, սկանդալներից»: Մի կտորը դրեք լոգարանում, մյուսը՝ զուգարանում:
9. Մոմեր
Հզոր թալիսման են, տուն բարեկեցություն են բերում բոլոր ոլորտներում: Առավել օգտակար են եկեղեցական մոմերը:
Մենակ ժամանակ մոմը վառեք և շրջեք ողջ տանը՝ ոչ մի անկյուն բաց չթողնելով: Տան մաքրության ծես արեք, պաշտպանություն և լույս խնդրեք տան և հոգիների համար: Մոմը դրեք սրբապատկերի առաջ կամ տեղ գտեք տան արևելյան մասում:
10. Հայելի
Առավել լավ թալիսման է փայտե շրջանակով կլոր հայելին: Տանը, որտեղ բարձր տրամադրություն և փոխըմբռնումն է իշխում, այն ներծծում է դրական էներգետիկան և վերադարձնում է: Վատ տրամադրությամբ մի մոտեցեք հայելուն: Դրա դիմաց մի վիճեք և մի չարախոսեք:
Ավելի լավ է՝ կինն ակտիվացնի հայելու ուժը: Մաքուր կտոր թրջեք սիրելի օծանելիքով և սրբեք հայելին շրջանաձև շարժումներով: Գիշերը հայելու առաջ գեղեցիկ կապույտ ափսե դրեք: Այն լցրեք խորհրդանշական իրերով (մետաղադրամ բարեկեցության համար, սանր գեղեցկության համար, ընտանեկան լուսանկար բարեկեցության համար) և պաշտպանություն խնդրեք: