Ինչ է կատարվում ձեր օրգանիզմի հետ, երբ դատարկ ստամոքսին սուրճ եք խմում


Ինչ է կատարվում ձեր օրգանիզմի հետ, երբ դատարկ ստամոքսին սուրճ եք խմում
Ապրիլ 29 19:53 2020

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ քաղցած վիճակում առավոտյան սուրճ խմելը հանգեցնում է մարսողական համակարգում վնասակար թթվի անջատման, որը կոչվում է աղաթթու:

Այդ թթուն խոչընդոտում է սպիտակուցների մարսվելուն և քայքայմանը, ինչը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել մարսողական տրակտում:

Այդպիսի խնդիրներից են՝ աղիների գրգռումը, որովայնի փքվածությունը, նույնիսկ հաստ աղիքի քաղցկեղը:

Բացի դրանից՝ սուրճը հանգեցնում է կորտիզոլի մակարդակի արագ ավելացման՝ հորմոնի, որը պատասխանատու է զգոնության համար, նաև կենսաբանական ժամացույցի կարգավորման:

Օրգանիզմից շատ ժամանակ է պահանջվում այդպիսի կտրուկ աճից հետո կայունանալու համար, ինչը կարող է շատ վնասակար լինել:

Արթնանալուց հետո սուրճի օգտագործումը նաև կբարձրացնի թթվի մակարդակը ստամոքսում, ինչը կարող է հանգեցնել որովայնի փքվածության կամ նույնիսկ սրտխառնոցի:

Սուրճի այս բացասական հետևանքներից խուսափելու և առողջության համար դրա մեծաթիվ հատկություններից օգուտ քաղելու համար փորձեք ինչ-որ բան ուտել նախքան սուրճ խմելը, օրինակ՝ կես խնձոր կամ վարսակի շիլա:

Կամ մի քիչ կաթ ավելացրեք ձեր սիրելի սուրճին և վայելեք: