Ինչքան ջուր է պետք օգտագործել առողջության համար


Ինչքան ջուր է պետք օգտագործել առողջության համար
Ապրիլ 29 19:08 2020

Չնայած նրան, որ շատ ջուր խմելու շուրջ գոյացել են բազմաթիվ հակասական կարծիքներ, այնուամենայնիվ դրանք բոլորը համաձայնության են գալիս այն բանի շուրջ, որ ջրի չափավոր օգտագործումը միայն օգուտ է բերում: Եթե օրգանիզմում ջրի պահանջը բավարարված է՝ մենք մեզ առույգ է ակտիվ ենք զգում: Ըստ էության, մեր մարմինը նույնպես կազմված է ջրից և հենց դրա շնորհիվ է ներդաշնակ գործում: 

Օրվա ճիշտ քանակը

Կորուստները կոմպենսացնելու համար կարևոր է օրվա մեջ օգտագործել բավականաչափ ջուր: Գիտնականների կարծիքով՝ տղամարդկանց բավական է օգտագործել օրական 3լ ջուր, իսկ կանանց՝ 2,2լ:

Հիվանդություններ և առհասարակ ոչ առողջ ֆիզիկական վիճակ

Սրտային և երիկամային հիվանդությունները պահանջում են ջրի ավելի քիչ քանակություն: Լավ է հետևել բժշկի նշանակած չափաբաժնին: Տենդի կամ փորլուծության դեպքում՝ հակառակը, հեղուկի շատ օգտագործումն օգտակար է:

Ֆիզիկական ակտիվություն

Նույնիսկ չնչին ֆիզիկական ակտիվությունը դուրս է հանում հեղուկը օրգանիզմից: Ակտիվ ֆիզիկական ապրելակերպ վարելու դեպքում պետք է ավելացնել օրվա մեջ ջրի կիրառման քանակը 1-2 բաժակով:

Հղիության շրջան

Հղիության և կրծքով կերակրելու շրջանում կանանց օրգանիզմում ավելանում է ջրի պահանջը: Խորհուրդ է տրվում խմել օրական մինչև 2,5 կամ 3լ ջուր:

Շրջակա միջավայրի ջերմաստիճան

Իհարկե կլիման նույնպես կարևոր է: Շոգ օրերին խորհուրդ է տրվում ավելացնել օգտագործվող հեղուկի քանակը:

Ի վերջո ամեն մարդ ինքն է զգում ջրի իր ճիշտ չափաբաժինը անկախ գիտական հետազոտություններից: Իսկ հասկանալ դա կարելի է սեփական ինքնազգացողությանը հետեևելու միջոցով: